Քաղաքական Միջազգային 

Իրանի միջև համաձայնագրի ձեռքբերումից մենք գոհ ենք. Դավութօղլու

Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրի կապակցությամբ: Այս մասին լրագրողների հետ կայացած հանդիպմանն ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն:

«Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010 թվականից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ»,- Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ ասել է նա։

Նույն շարքից