Հայաստան Քաղաքական 

Ադրբեջանական դատարանը Արսեն Բաղդասարյանի գործով դատավճիռը թողել է ուժի մեջ

Գանձակի Վերաքննիչ դատարանն ուժի է մեջ է թողել ԼՂՀ ՊԲ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանի նկատմամբ ավելի վաղ կայացված դատավճիռը, որով նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։

Ադրբեջանական Haqqin.az գործակալության փոխանցմամբ՝ գործընթացն անցել է փակ ռեժիմով՝ դատավոր Թեյուբ Մուխթարովի նախագահությամբ։

Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը ադրբեջանական գերության մեջ հայտնվել է նախորդ տարվա դեկտեմբերի վերջին:

Նույն շարքից