Քաղաքական Միջազգային 

Մեծ Բրիտանիան քննարկում է Թեհրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հնարավորությունը

ru.euronews.com կայքը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան քննարկում է Թեհրանում դեսպանատան աշխատանքի վերսկսման հնարավորությունը:

Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը։

«Կան որոշ տեխնիկական հարցեր երկու կողմերից, որոնք անհրաժեշտ կլինի լուծել մինչև դա արվի: Ես կաշխատեմ անմիջականորեն իմ իրանցի գործընկերոջ հետ առաջիկա մի քանի ամիսներին բոլոր խոչընդոտները վերացնելու համար: Ես մեծ հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերսկսել մեր բրիտանական դեսպանատան աշխատանքը մինչև այս տարվա ավարտը, և ես անհամբերությամբ սպասում եմ դա անելու համար Թեհրան իմ այցին»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Իրանի կողմից միջուկային ռումբ ստեղծելու վտանգն անցել է:

 

Նույն շարքից