Քաղաքական Միջազգային 

Լիբանանի նախագահի ընտրությունները հետաձգվել են մինչև օգոստոսի 12-ը

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները կրկին չեն կարողացել հանրապետության նախագահ ընտրել։ Պլյաս դ՝Էտուալ հրապարակի պալատում հավաքված օրենսդիրների թիվն անբավարար է եղել քվեարկության անցկացման համար։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Խոսնակ Նաբիհ Բերին 26-րդ անգամ հետաձգել է ընտրությունները։ Օրենսդիրները երկրի նախագահ կընտրեն օգոստոսի 12-ին։

Քվեարկության համար անհրաժեշտ էր 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը։

Նույն շարքից