Եվրահանձնաժողովը Հունաստանին կտրամադրի 7 միլիարդ եվրոյի չափով միջանկյալ վարկ՝ վարկատուների հետ համաձայնությունն ընդունելու պայմանով։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Միևնույն ժամանակ՝ Եվրահանձնաժողովը պատրաստ չէ գնալ Հունաստանի պարտքերի մարմանը։
Հուլիսի 15-ին Հունաստանի խորհրդարանը կքննարկի «Կայունության եվրոպական մեխանիզմի հետ բանակցությունների անցկացման և համաձայնության կնքման համար շտապ միջոցառումների» մասին օրենքի նախագիծը։