Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդես է եկել միասեռ ամուսնությունների դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Պատասխանելով լրագրողի հարցին, կանցլերը նշել է, որ համասեռամոլ զույգերը պետք է օգտվեն այն նույն արտոնություններից` ներառյալ հարկային, ինչ հետերոսեքսուալ: Միաժամանակ նա հայտարարել է. «Այնուհանդերձ պետք է տարբերությունը տեսնել: Ամուսնություն կարելի է համարել միայն կնոջ և տղամարդու միությունը»:
Ներկա պահին միասեռ ամուսնությունները գրացվում են աշխարհի 20 երկրում, իսկ հունիսի 26-ին ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է օրինակացրել միասեռ ամուսնությունների գրանցումը երկրի ողջ տարածքում: