Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինան պայքարում է լուսավոր ապագայի համար, որին ընդդիմանում է Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Կանադայում պաշտոնական այցով գտնվող Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, նշելով, որ Օտտավան պետք է օժանդակի Կիեւին հանուն սեփական անվտանգության:
Նրա կարծիքով, Ռուսաստանը հանդիսանում է խաղաղության ու անվտանգությանը սպառնացող իրական վտանգ ու բոլոր երկրները, այդ թվում Կանադան, սեփական անվտանգությունից առաջնորդվելով, պետք է օժանդակեն Ուկրաինային ագրեսորի դեմ պայքարում:
Պաշտոնական այցի ընթացքում Յացենյուկը փորձել է ստանալ Կանադայի վարչապետի ու մի շարք կազմակերպությունների ու կուսակցությունների օժանդակությունը:
Վերջում նա շեշտել է, որ Ռուսաստանը ագրեսիվ նկրտումներ է հետապնդում ու գլոբալ մարտահրավեր նետում, սպառնում Եվրոպային ու ողջ աշխարհին: