Քաղաքական Միջազգային 

Հեղաշրջման դեպքում Պորոշենկոն չի կարող փախչել երկրից

Արմատական Աջ սեկտոր կուսակցությունը բացեիբաց հանդես է գալիս ներկա իշխանությունների հրաժարականի պահանջով: Այս մասին գրել Voice of Amerika պարերականը, նշելով, որ արմատականների դեմ բախման պայմաններում Պորոշենկոն չի կարող հենվել բանակի աջակցության վրա:

Աջ սեկտորի վստահեցմամբ, Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն հեղաշրջման դեպքում չի կարող լքել երկիրն ու Յանուկովիչի նման թաքստոց գտնել:
Արմատականների խոսքերով նոր հեղափոխության պայմաններում, Պորոշենկոյին ու նրա համախոհներին ուղղակիորեն ֆիզիկապես կոչնչացնեն որեւէ գաղտնի նկուղում, դատավճիռը կիրականացնեն ուկրաինական երիտասարդ զինվորակաների խումբը կամ Ազգային գվարդիայի մարտկները:

Աջ սեկտորը հայտարարել է, որ իշխանությունների քայլերը կարող են հանգեցնել հեղափոխության, ուստի երկրի բնակչության պահանջները չպետք է անտեսվեն ու լռության մատնվեն:
Բացի այդ Պորոշենկոն չի կարող հույսը դնել ազգայնական գումարտակների ու բանակի աջակցության վրա, որոնք ամեն պահ կարող են անցնել խռովարարների կողմը:

Նույն շարքից