Հասարակություն 

Աջ սեկտորի գրոհայինները արգելափակել են Լվով տանող ճանապարհները

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արմատական Աջ սեկտոր կազմակերպության գրոհայինները արգելափակել են Լվով տանող բոլոր ճանապարհները:
Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները, նշելով, որ արմատականները իրենց այս քայլը բացատրել են Լվովում պրովոկացիաներն ու դիվերսիաները բացառելու պատճառաբանությամբ:

Ներկայումս Աջ սեկտորի գրոհայինները գրեթե ամբողջությամբ վերահսկում են քաղաքը, ժանապարհներին տեղակայվել են ուղեկալներ:

Նրանց խոսքերով, նման միջոցառումներն անհրաժեշտ են ահաբեկչություններն ու դիվերսիաները բացառելու համար:
Ավելի վաղ Լվովում ոստիկանական բաժանմունկների մոտ տեղ էր ունեցել 2 պայթյուն:

Աջ սեկտորը հայտարարել էր, որ ընդհանարպես առնչություն չունի ահաբեկչություններին ու պահանջել իշխանություններից դադարեցնել կազմակերպության դեմ իրականացվող պրոպագանդան:

Նույն շարքից