Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ռուսաստանը անհրաժեշտ է համարում անհապաղ դադարեցնել ռազմական գործծողություններն Եմենում ու ձեռնամուխ լինել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությունում, որում մասնավորապես նշվում է, որ անհրաժեշտ է կնքել հրադադար ու սկսել բանակցային գործընթացը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը Սանա էր հասցրել շուրջ 46 տոննա հումանիտար օգնություն, իսկ այնուհետեւ Մոսկվա էր տեղափոխել Ռուսաստանի ու ԱՊՀ 118 քաղաքացիների, որոնք ցանկություն էին հայտնել թողնել Եմենը:
Չնայած Եմենում հաստատված ժամանակավոր հրադադարին արաբական երկրների կոալիցիան շարունակում է մայրաքաղաք Սանայի ու Ադեն նավահանգստի ռմբակոծությունները: