Հասարակություն 

ԵԱՀԿ նախագահը հուլիսի 17-ին կժամանի Ուկրաինա

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործխնախարար Իվիցա Դաչիչը Հուլիսի 17-ին մտադիր է պաշտոնական այցով ժամանել Ուկրաինա:

Այս մասին հայտնել ԵԱՀԿ մոնիտորինգային առաքելության մամուլի խոսնակ Իրինա Գուդիման, նշելով, որ Դաչիչը մտադիր է հանդիպել Ուկրաինական իր կոլեգայի ու երկրի ղեկավարության հետ:

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակն ու հրադադարի համաձայնագրին առնչվող հարցեր:

Նույն շարքից