Հասարակություն 

Դաղստանի շուրջ 300 քաղաքացիներ մարտնչում են ԻՊ շարքերում

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դաղստանի հանրապետության ավելի քան 300 քաղաքացիներ ներկայումս ԻՊ խմբավորման շարքերում մասնակցում են Իրաքում ու Սիրիայում ծավալվող ռազմական գործողություններին:

Այս մասին հայտնել է Դաղստանի ղեկավար Ռամզան Աբդուլատիպովը, նշելով, որ իրավապահ մարմինների տվյալների համաձայն Դաղստանից Սիրիա ու Իրաք է մեկնել շուրջ 300 մարդ, որոնց շարքերում արդեն գրանցվել են սպանվածներ:

Նրա խոսքերով երկրի իրավապահներն վերադարձածների նկատմամբ արդեն քրեական գործ են հարուցել, ինչպես նաեւ միջոցներ են ձեռնարկվել տղամարդկանց հոսքը դեպի Մերձավոր Արեւելք կասեցնելու համար:

Հիշեցնենք, որ ԻՊ խմբավորման շարքերում ներկայումս մարտնչում են Հյուսիսային կովկասից ժամանած հազարավոր կամավորներ: Մասնավորապես չեչեն գրոհայիններին է վստահված Սիրիայի ու Իրաքի ամենապատասխանատու ռազմաճակատների ռազմական գործողությունների ղեկավարությունը:

Նույն շարքից