Քաղաքական Միջազգային 

Նուլանդն ու Տուրչինովը քննարկել են Ուկրաինայի ու ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության հարցերը

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը,ԱՄՆ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ղեկավար Վիկտորիա Նուլանդը հանդիպել է Ուկրաինայի Ազգային անվտանգության քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի հետ:

Այս մասին հայտնել են Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքից, նշելով, որ բանկցությունների ընթացքում կողմերը քննարկել են ԱՄՆ ու Ուկրաինայի միջեւ պաշտպանական ու ռազմական համագործակցությանն առնչվող խնդիրները:

Վիկտորիա Նուլանդը հանդիպումներ կունենա նաեւ Ուկրաինայի բրձրաստիճան չինովնիկների, քաղաքական ու հասարակական գործիչների հետ:
Նախորդ այցելության ընթացքում Նուլանդը հանդիպում էր ունեցել Պյոտր Պորոշենկոյի, վարչապետ Յացենյուկի ու արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ:

Նույն շարքից