Գլխավոր Մամուլի տեսություն 

Ես ընդամենը իմ կնոջ մարդն եմ. Անդրիաս Ղուկասյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ճի՞շտ է, որ Ձեր ունեցվածքը Սևանի ափին և ռադիոտիրույթում, 2013–ի նախագահական ընտրություններից հետո «ոչ ևս» է եղել, անշուշտ ոչ առանց իշխանությունների թեթև ձեռքի, հարցրինք Անդրիաս Ղուկասյանին։

«Ես ունեի երկու վարձակալական պայամնագիր։ Մեկը ՝ Սևանի ափին 2 հա տարածության մասով, որպես «Ֆլամինգո» լողափ և հանգստի գոտի և անհատույց օգտագործման պայամանգիր Բուզանդի 1/3 –ում։ Այս երկու տարածքների վարձակալական պայմանագրերը իշխանությունների կողմից չեղյալ են հայտարարվել, բայց պիտի ասեմ, որ Սևանի հետ կապված գործառույթը մեկնարկել էր 2011–ին, Բուզանդինը՝ 2010–ին. հին «վեճեր էին»»։ Այսինքն, քաղաքական վրեժ չի եղել։ «Ոչ այդ առումով վրեժխնդրություն չի եղել»։

Պարող Ղուկասյան, քաղաքականորեն ձևակերպած՝ Դուք «ո՞ւմ մարդն եք»։ «Ես ընդամենը իմ կնոջ մարդն եմ»։ Իսկ կինը ինչպես հայտնի է, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից