Գլխավոր Մամուլի տեսություն 

Ինչո՞ւ քանաքեռցի Տույը ձերբակալվեց հիմա և ի՞նչ «զակազ» խափանվեց. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` Քանաքեռցի Տույի նկատմամբ խափանման միջոց ընտրեց երկամսյա կալանավորումը: Նա մեղադրվում է ապօրինի զենք կրելու մեջ:

Հիշեցնենք, որ թաղային հեղինակություն Տույը համարվում է այս տարվա մարտի 4-ին սպանված քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի մտերիմներից: Վերջինիս սպանությունից հետո քրեական աշխարհում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ սպանված հեղինակության մտերիմներին ևս վտանգ է սպառնում: Իսկ հնարավոր թիրախների ցանկում Տույը առաջիններից էր:

«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից հետո Քանաքեռցի Տույը սկսել էր զրահապատ մեքենայով շրջել: Իսկ ինչ վերաբերում է նրան կալանավորելու պատմությանը, շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` Քանաքեռցի Տույին ու իր թիկնապահներին իրավապահները շրջափակել և բերման են ենթարկել` «զակազի» գնալու ճանապարհին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից