Գլխավոր Մամուլի տեսություն Տնտեսություն 

Դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթներ տևած կայունությունից հետո հայկական դրամը կրկին արժեզրկման դրսևորումներ է ցույց տալիս։ Երեկ Հայաստանի ֆոնդային բորսայում մեկ դոլարի գինը հասել է 479 դրամ 50 լումայի։ Նախօրեին մեկ դոլարն արժեր 479 դրամ։ Սա այն դեպքում, երբ մի քանի օր բորսայում գործարքներ տեղի չեն ունեցել, իսկ անցած շաբաթ մեկ դոլարի դոլարի գինը 475 դրամի շրջակայքում էր։ Սա կարող է պայմանավորված լինել արձակուրդային սեզոնի մեկնարկով։ Հայաստանից դուրս հանգստի մեկնողները, սովորաբար, իրենց հետ արտարժույթ են տանում, ինչը մեծացնում է դոլարի նկատմամբ պահանջարկը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նույն շարքից