Գլխավոր Մամուլի տեսություն 

ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաք են կազմակերպել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ում ուրախ են, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը հեռանում են և նոր կուսակցություն են հիմնում: Կամ գոնե այդպես են ներկայացնում։ Օրերս ԲՀԿ-ականները նեղ «կռուգով» հավաքվել են քաղաքի օբյեկտներից մեկում՝ քննարկել տարբեր հարցեր:

Անդրադառնալով վերջիններիս ԲՀԿ-ից հեռանալուն՝ ասել են, որ ուրախ են՝ այսուհետ իրենց չեն կապի ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ էլ 2008թ․ մարտի 1-ի արյունահեղության հետ: Ասել են նաև, որ այդքան էլ մտահոգված չեն մրցակից կուսակցության ստեղծմամբ: «Գնում են՝ բարով գնան, թող ստեղծեն, գիտեն կուսակցություն ստեղծելը հեշտ է, Ուրիխանյանն էլ ստեղծեց, հետո՞, դրա համար լուրջ մարդկային և ֆինանսական ներուժ է պետք, Գագոն մինչև սարքեց ԲՀԿ-ն, գիտե՞ք ինչքան չարչարվեց»,- ասել են ԲՀԿ-ականները:

Նշենք, որ փետրվարյան իրադարձություններից հետո Վարդան Օսկանյանը դուրս էր եկել ԲՀԿ-ից, սակայն մնացել էր խմբակցության կազմում և վայր չէր դրել մանդատը: Ինչ վերաբերում է Վահե Հովհաննիսյանին, ապա նա ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվել է որպես անկուսակցական և այդպես էլ չի մտել ԲՀԿ»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից