Գլխավոր Ռազմական 

Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում ԼՂՀ ՀՕՊ ուժերը կվերացնեն Ադրբեջանի օդային թիրախները.ԼՂՀ ՊԲ

analitik.am

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15կմ խորության վրա:

Ըստ հաղորդագրության՝ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և աչալրջորեն հետևում դրանց ուղերթին:

«ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում հանրապետության ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:

Արցախի երկինքը անվտանգ է և անընդհատ գտնվում է հակաօդային պաշտպանության ուժերի վերահսկողության տակ»,– ասվում է ԼՂՀ ՊԲ հաղորդագրությունում:

Նույն շարքից