Հայաստան Քաղաքական 

Վարչապետը առաջարկում է բանակցություններ տանել այն ընկերությունների հետ, որոնք թռիչքները կազմակերպում են գիշերային ժամերին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ Էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրումների շուկան` թե գների, թե ուղղությունների և թե թռիչքների ժամկետների ու պայմանների ուղղությամբ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստի մեկնարկին վարչապետն առաջարկեց նաև, որ բանակցություններ տարվեն այն ընկերությունների հետ, որոնք թռիչքները կազմակերպում են գիշերային ժամերին:

«Ինչու ոչ՝ կարելի է մարդկանց տեղափոխել նաև առավոտյան ժամերին: Դա իհարկե նաև անհարմարություն է ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան 5-ին, ապա մինչ 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար»,- ասաց վարչապետը:

Դրա համար, վարչապետը, դիմելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, նշեց, որ հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն:

Նույն շարքից