Ինտերֆաքսը հայտնում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հավակնում է երկրի նախագահի թեկնածու առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից, վերջին 3 ամսում իր նախընտրական արշավի վրա արդեն ծախսել է 18 մլն դոլար:
Նշվում է, որ Քլինթոնը 343 մարդու է աշխատանքի ընդունել, որոնք նրան կօգնեն արշավի ընթացքում։
Նրա կողմից ծախսված ամբողջ գումարը ուղղվել է նրանց աշխատավարձերի վճարմանը:
Քլինթոնի ներկայացուցիչները հուլիսի 2-ին հայտնեցին, որ նրան հաջողվել է մոտ 45 մլն դոլար նվիրատվություն հավաքել իր նախընտրական արշավի համար: