Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի և ԱՄՆ–ի նախագահները բարձր են գնահատել Իրանի շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Բարաք Օբաման քննարկել են իրանական միջուկային խնդրի շուրջ Վիեննայում կայացած բանակցությունների արդյունքները և բարձր են գնահատել դրանք, հինգշաբթի Ինտերֆաքսին տեղեկացրել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

«Առաջնորդները բարձր են գնահատել Վիեննայում ավարտված բանակցությունների արդյունքները, որոնք վերաբերում են իրանական միջուկային խնդրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը։ Նշվել է, որ այս հարցի քաղաքական–դիվանագիտական լուծմանն ուղղված երկարատև ջանքերի հաջողությունը հնարավոր դարձավ «վեցնյակի» երկրների, Իրանի, ինչպես նաև ԵՄ–ի կառուցողական փոխգործակցության շնորհիվ», – նշվում է հաղորդագրության մեջ։

 

Նույն շարքից