Գլխավոր Հայաստան 

ՌԴ-ից ձեռք բերվող զինատեսակները ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական ու կանխարգելիչ. նախարար

analitik.am

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով զենք գնելու նպատակով Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրված 200 մլն դոլար արտոնյալ վարկին, ասաց, որ այդ խնդիրը արծարծվել է տարբեր առիթներով, քննարկվել է ԱԺ-ում, հավանություն է տրվել և համապատասխան համագործակցության շնորհիվ է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ՌԴ ղեկավարության հետ հասել է այդ պայմանավորվածության:

«Զինատեսակները ըտրված են, ճշգրտումներ կատարվում են: Դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են և նաև կանխարգելիչ են, դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»,- ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանը նշեց, որ նախատեսված է  ժամանակացույց, ըստ որի ՌԴ համապատասխան ձեռնարկություններում պատրաստվեն և ներմուծվեն այդ զենքերը, ինչպես նաև կան արդեն զինատեսակներ, որոնք արդեն պատրաստ են:

Նույն շարքից