Մոլդովայում դատախազները բանկերից 1 մլրդ դոլար յուրացնելու աղմկահարույց գործով ձերբակալել են եւս 4 մարդու։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Կաշառակերության դեմ պայքարի կենտրոնի դատախազ Ադրիանա Բեցիշորը։
«Փողերի լվացման փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հետաքննություն է տարվում։ Մենք փաստեր ունենք, որոնք հաստատում են այս գործի մեջ Banca de Economii-ի եւ մոլդովական այլ ընկերությունների ունեցած մասնակցությունը։ Այս կապակցությամբ 4 մարդ է ձերբակալվել»,- ասել է Բեցիշորը, գրում է ՏԱՍՍ-ը։
Մոլդովական մամուլի տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են Մոլդովայի նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատուի 2 բարեկամները՝ Իոն եւ Վլադիմիր Ռուսուները։