Հայրենասիրական լոզունգներով քողարկվող ու Մերձկարպատներում հրաձգություն կազմակերպած Աջ սեկտորի գրոհայինները սովորական ահաբեկիչներ են:
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ Աջ Սեկտորի գրոհայինների գործողությունները հակաօրինական են ու հետապնդում են իրավիճակի ապակայունացում:
Հիշեցնենք, որ Աջ սեկտորը հայտարարել է, որ իշխանությունների քայլերը կարող են հանգեցնել հեղափոխության, ուստի երկրի բնակչության պահանջները չպետք է անտեսվեն ու լռության մատնվեն:
Բացի այդ Պորոշենկոն չի կարող հույսը դնել ազգայնական գումարտակների ու բանակի աջակցության վրա, որոնք ամեն պահ կարող են անցնել խռովարարների կողմը:
Ավելի վաղ, Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն: