Բիզնես Քաղաքական Միջազգային Տնտեսություն 

Հունական բանկերը կբացվեն հուլիսի 20-ին

Հունական բանկերը կբացվեն հուլիսի 20-ին: Այս մասին հայտնում է Աթենքի լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

«Երկուշաբթի օրը բանկերը կբացվեն: Օրական 60 եվրո հանելու սահմանափակումը կմնա: Սակայն քաղաքացիները կկարողանան հանել օրական ոչ թե 60-ական եվրո, այլ կուտակել գումարն ու հանել, օրինակ, 120 եվրո՝ երկու օրը մեկ»,-մեջբերում է գործակալությունն աղբյուրի խոսքերը:

Նույն շարքից