Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հանդիպել է փախստականների հետ, որի ժամանակ պակիստանցի աղջիկը հուզվել է։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մերկելը հայտարարել է, որ ոչ բոլոր ներգաղթյալները կարող են մնալ Գերմանիայում:
Զրույցի ընթացքում Մերկելը փորձել է բացատրել, թե ինչի համար է անհրաժեշտ Գերմանիայից արտաքսել արաբ աղջկան ու նրա ընտանիքին` փախստականների նկատմամբ Գերմանիայի դաշնային քաղաքականության շրջանակներում:
Աղջիկը իր հերթին Մերկելին պատմել է այն բարդ իրադրության մասին, որում հայտնվել է իր ընտանիքը: Տիկին կանցլերը ասել է, որ հասկանում է իրավիճակը, սակայն Գերմանիան ի վիճակի չէ ընդունել բոլոր փախստականներին:
«Ես ամեն ինչ հասկանում եմ, սակայն ես ամեն դեպքում պետք է ասեմ դա։ Քաղաքականությունը բարդ բան է, առավել ևս, երբ դուք կանգնած եք իմ առջև։ Բնականաբար, դուք շատ հաճելի մարդիկ եք, սակայն մենք չենք կարող բոլոր ներգաղթյալներին ասել՝ համեցեք Գերմանիա։ Ոմանք ամեն դեպքում հարկադրված կլինեն լքել Գերմանիան»։
Մերկելը փորձել է սփոփել նրան` ասելով, որ փոքրիկ արաբուհին «ամեն բան ճիշտ է արել»: Սակայն միևնույնն է աղջկան հանգստացնելու համար պահանջվել է նրա հարևանուհու օգնությունը: