Քաղաքական Միջազգային Ֆեյսբուք 

Վրաստանի վարչապետը Սաակաշվիլիին ցանկանում է տեսնել բանտում

Ալիկ Երոյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վրաստանի գործող վարչապետ Իրակլի Ղարիվաշվիլիի կարծիքով՝ ՛՛Ռուսթավիի վերանորոգված թիվ 16 բանտում ամեն բան լավ է, ուղղակի այդտեղ մեկ բանի պակաս կա, դա Սաակաշվիլին է՛՛: Այդ մասին Ղարիբաշվիլին կատակել է կառավարության նիստի ժամանակ, երբ ներկաների անունից շնորհակալությւոն է հայտնել քրեակատարողական հիմնարկների ոլորտում բարեփոխումների իրականացնելու գործում մեծ ավանդ ունեցած նախկին և գործող նախարարաներին, ինչպես նաև Բիձինա Իվանիշվիլիին, ում նախաձեռնությամբ էլ, ըստ վարչապետի, իրականացվեց նշված գործընթացը:

Ղարիբաշվիլիի խոսքով` բարեփոխումների արդյունքում նշված բնագավառում ձեռբերումներն ակնհայտ են: Ըստ նրա, նախկինում մեկ խցում պահվել է գրեթե 150 կալանավոր, ինչն անընդունելի երևույթ է: Ղարիբաշվիլին նաև հիշեցրել է, որ Սաակաշվիլիի իշխանության տարիներին մարդկանց բանտերում ծեծում էին, հալածում, նույնիսկ բռնաբարում, իսկ ներկայում պայմաններն անճանաչելիորեն փոխվել են, ինչում նրա հավաստմամբ հասարակությունը կարող է համոզվել ԶԼՄ-ների կողմից իրականացվող լուսաբանումներից:

Հ.Գ. Հայտնի է, որ Սաակաշվիլիի նկատմամբ Վրաստանի դատախազությունը հայտարարել է հետախուզում: Մի քանի անգամ այդ գերատեսչությունը նույնիսկ դիմել է որոշ գործընկեր պետությունների Սաակաշվիլիի արտահանձնելու պահանջով, ինչը, սակայն, մերժվել է, օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ուկրաինայի կողմից: Ղարիբաշվիլին, փաստորեն, հույսը չի կորցնում, որ Սաակաշվիլին, ի վերջո, կհայտնվի բանտում, ինչի մասին նախկինում բազմիցս հայտարարել էր դեռևս նախկին վարչապետ Բ.Իվանիշվիլին:

Նույն շարքից