Հուլիսի 16-ին ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հիմնական գաղափարն է երկիրը պատրաստ դարձնել խաղաղ իշխանափոխության։
«Մենք պետք է հասկանանք, թե ինչն է իշխանությանը ստիպում գնալ այս բարեփոխմանը։ Մեր պատասխանատվությունն է ներկայացնել գործող համակարգի թերությունները։ Կիսանախագահական երկրներ կան, որոնք վտանգավոր իրավիճակներ են ունեցել, Հայաստանի համար այդ իրավիճակը կրկնակի վտանգավոր կարող է լինել»- հայտնեց Դավիթ Հարությունյանը։