Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին ասել է, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը նոր ճանապարհ է բացում երկու երկրների հարաբերությունների միջև:
Քեմերոնը նաև իր ցանկությունն է հայտնել Թեհրանում բրիտանական դեսպանատան բացման վերաբերյալ:
Այս մասին Reuters ընկերությանը հայտնել է վարչապետի մամլո քարտուղարը:
Այժմ Բրիտանիայի ներկայացուցչությունը Թեհրանում և Իրանի ներկայացուցչությունը Լոնդոնում գործառույթներ են իրականացնում: