Գազարի օգտակարության մասին նույնիսկ երեխաները գիտեն, որոնք շատ են սիրում կծել այդ վառ, համեղ և հյութալի արմատապտուղը:
Դեռ մեր պապաերն են թույլ և հիվանդոտ երեխաներին գազարի հյութ խմեցրել, այդ հյութով են մաքրել աղիքները և որպես հանգստացնող միջոց օգտագործել են չափազամց ակտիվ երեխաների համար:
Գազարը որպես բուժամիջոց օգտագործվում է արդեն չորս հարյուրամյակ: Այն կարելի է ուտել և հում վիճակում, և եփած, և տապակած, և թթու և տարբեր այլ ձևերով:
Որո՞նք են գազարի օգտակար հատկությունները:
Ժողովրդական բժշկությունը գազարն օգտագործում է որպես թուլացած օրգանիզմի ուժերը վերականգնելու միջոց, այն լրացնում է վիտամին A-ի պակասը: Գազարի ամենակարևոր ակտիվ նյութը՝ դա կարոտինն է: Այն միանալով ճարպին առաջացնում է ռետինոլ, որն անհրաժեշտ է լավ տեսողություն և գեղեցիկ մաշկ ունենալու համար:
Այդ պատճառով գազար պարունակող աղցաններին պետք է ավելացնել բուսական յուղ, մայոնեզ, թթվասեր:
Գազարը կարելի է օգտագործել նաև որպես որդամուղ միջոց, որի դեպքում անհրաժեշտ է 1-2 օրվա ընթացքում խմել գազարի հյութ:
Գազարը մանրաթելի լավ աղբյուր է, որը կարգավորում է մարսողությունը: Այն օգտակար էփորկապության և թթվայնության համար:Մանրաթելերն նպաստում են նաև քաշինվազեցմանը` խուսափելով արյան մեջ շաքարիտատանումներից:
Գազարը հատկապես օգտակար է հղիությանընթացքում, քանի որ այն օգնում է պտղիզարգացմանը և կրճատում ինֆեկցիաների ևթերզարգացման հավանականությունը: Գազարիկանոնավոր օգտագործումը նպաստում էկաթնարտադրությանը և բարելավում կաթիորակը:
Մեծ քանակությամբ օգտագործումն էլ կարող է բերել քնկոտության: Բայց, եթե գազարի հյութը խմեք չափավոր, ապա այն օգտակար է տեսողության, սրտի աշխատանքի, մազերի և մաշկի համար: