Քաղաքական Միջազգային 

Բարաք Օբաման այցելել է դաշնային բանտ և շփվել կալանավորների հետ (լուսանկարներ)

Gazeta.ru կայքը հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դարձել է Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախագահը, ով իր պաշտոնավարման ընթացքում այցելել է դաշնային բանտ և շփվել կալանավորների հետ:

ԱՄՆ նախագահն այցելել է Օկլահոմա նահանգում գտնվող «Էլ Ռենո» տղամարդկանց գաղութ, որտեղ նա խոսել է կալանավայրերի գերծանրաբեռնավածության խնդրի մասին:

Օբաման առաջարկել է տվյալ խնդրին լուծում տալ` թեթև հանցանքներ գործածների նկատմամբ ազատազրկման նվազագույն ժամկետ սահմանելու տարբերակով:

Նույն շարքից