Korrespondent.net կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ 2014 թ. հուլիսին Ուկրաինայի արևելքում կործանված Malaysia Airlines ընկերության MH17 ինքնաթիռը ռմբակոծվել է Դոնեցկի և Լուգանսկի զինված կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը Ամստերդամից թռչում էր Կուալա-Լումպուր, հուլիսի 17-ին կործանվել է Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 ուղևորները զոհվել են: