Հասարակություն 

Օգոստոսին ջերմաստիճանը նորմայից մի փոքր ավելի է կանխատեսվում․ Զ.Պետրոսյան

Այս տարի Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 15-ին՝ 41,1 աստիճան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

Պատասխանելով այն խոսակցություններին, թե հիդրոմետը թաքցնում է ճիշտ ջերմաստիճանը, իրականում ավելի բարձր է եղել, քան ներկայացվել է, նա բացատրեց, որ ամբողջ աշխարհում ջերմաստիճանը չափվում է փայտյա տնակում՝ արևի ուղիղ ճառագայթներից խուսափելու համար: Ըստ նրա, ասֆալտապատ տարածքներում կարող է ավելի բարձր ջերմաստիճան գրանցվել, քանի որ ասֆալտը կլանում է արևի ջերմությունը:

Զ. Պետրոսյանի ներկայացմամբ, Արարատյան դաշտավայրում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է հուլիսի 10-ին՝ 40,5 աստիճան:

Այսօր արդեն, ըստ նրա, ջերմաստիճանը նվազել է, մինչև ամսվա վերջ առանձնակի բարձրացում չի սպասվում:

Օգոստոսին, Զ. Պետրոսյանի փոխանցմամբ, ջերմաստիճանը նորմայից մի փոքր ավելի է կանխատեսվում, իսկ տեղումները նորմայից մի փոքր քիչ կլինեն:

Նույն շարքից