Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ հանրահայտ Maroon 5 խմբի համերգները Պեկինում և Շանհայում սեպտեմբեր ամսին, չեղյալ են հայտարարվել:
Երկու շաբաթ առաջ խմբի անդամներից մեկը՝ Ջեսի Կարմայքլը Twitter սոցցանցի իր էջում հրապարակել է Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-Լամային հասցեագրված շնորհավորանք, որն ավելի ուշ ջնջել էր:
Երաժիշտը շնորհավորել է Դալայ-Լամայի ծննդյան օրը, ինչպես նաև այցելել ԱՄՆ-ում նրա ծննդյան երեկոյին: