Քաղաքական Միջազգային գլխավոր 

Գերման Ստեռլիգովի դեմ քրեական գործ է հարուցվել

360tv կայքը փոխանցմամբ՝ Գերման Ստեռլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը հայտարարել է, որ գործարարի դեմ քրեական գործ է հարուցվել:

 Դրա հետ կապված նրա՝ Ռուսաստանից դուրս գալու խնդիրներ են առաջացել:

Ավելի վաղ Lifenews.ru կայքը հայտնել էր, որ  ռուս միլիարդատեր Գերման Ստեռլիգովը Ղարաբաղից Մոսկվա է վերադարձել «հետախուզության» նպատակով:   Աղբյուրի փոխանցմամբ, գործարարը Ռուսաստանի մայրաքաղաքում նախատեսում է մի քանի հանդիպումներ անցկացնել, որոնց արդյունքում կփորձի հասկանալ, կարո՞ղ է Ռուսաստան վերադառնալ ընտանիքի հետ:

Գործարարի իրավաբանն էլ լրատվամիջոցին հայտնել է, որ ոչ մի հիմք չկա ենթադրելու, թե իր վստահորդը ստիպված է շփվելու իրավապահների հետ. «Գերման Ստեռլիգովի նկատմամբ որևէ պահանջ չկա, և չէր էլ կարող լինել»:

Նույն շարքից