Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այսօր հայտարարել է, որ Վրաստանի կառավարության գլխավոր խնդիրը երկրի տարածքում պատերազմ թույլ չտալն է:
Խիդաշելիի այս հայտարարությունը կապված է օրեր առաջ Վրաստանի ու Հարավային Օսիայի վարչական սահմանին կատարված փոփոխությունների հետ, հայտնում է Sputnik-Georgia լրատվական գործակալությունը:
Խիդաշելին այսօր հաշվետվություն է ներկայացնելու Վրաստանի խորհրդարանում։ Նա պատգամավորներին իրազեկելու է Ֆրանսիայի հետ ստորագրված գաղտնի պայմանագրերի մասին: