Հասարակություն 

Վաղը Կարապի լճում կանցկացվի Ձմերուկի փառատոն

Վաղը ժամը 19-ին Կարապի լճի հարակից տարածքում կմեկնարկի Ձմերուկի ամենամյա փառատոնը: Արդեն երկրորդ տարին մայրաքաղաքի կենտրոն են հրավիրվում բոլոր ձմերուկասերները: Փառատոնը համախմբում է ուրախ խաղերի և մրցույթի սիրահարներին: Ինչպես նախորդ տարի, փառատոնին կմասնակցեն շոուբիզնեսի ներկայացուցիչներ՝ Ջուսը, Էրիկ Անթառանյանը, Իռեն Ուլիխանովան, Նարեկ Բավեյանը և այլոք, իսկ երեկոյի երաժշտական մասը կապահովի DJ Վակցինան: Շոու-բիզնեսի ներկայացուցիչները երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին ձմերուկ կհյուրասիրեն: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ սպասվում են մրցույթներ և անակնկալներ: Նվերներ կստանան նաև նրանք, ովքեր փառատոնին իրենց հետ կբերեն ամենամեծ և ամենափոքր ձմերուկները:

Միջոցառման ընթացքում ձմերուկ մատուցելու և ձևավորման յուրօրինակ տարբերակներ կառաջարկեն ֆուրշետային տարբեր ընկերություններ, որոնք հենց Կարապի լճի տարածքում տեղադրված տաղավարներում ձմերուկներից ինքնատիպ հորինվածքներ կպատրաստեն: Փառատոնը դեռ չմեկնարկած, նրա ֆեյսբուքյան էջում արդեն մրցույթներ են հայտարարվել: Երևանի քաղաքապետարանի և «Պեպսի» ընկերության կողմից մրցանակներ են սահմանվել ձմերուկի հետ օրիգինալ լուսանկար կատարած անձինք:

Նույն շարքից