Ամերիկյան Կոլորադո նահանգում արջը մտել է տեղի հացի փուռ և 38 կարկանդակ կերել, հայտնում է Sky News-ը: Բացի դրանից՝ նա ևս 2 կարկանդակ վերցրել է իր հետ:
Արջը կարողացել է ներս մտնել՝ չհայտնվելով, նույնիսկ, տեսախցիկների կենտրոնում։ Իսկ շենքի ներսում նա շատ հետքեր է թողել, կոտրել է նաև ապակին։
Արջը կերել է 24 բալով և 14 խնձորով կարկանդակ, իսկ ելակով և խավարածիլով կարկանդակներին ձեռք չի տվել։
