Բունդեսթագի պատգամավորներն այսօր աջակցություն են հայտնել Գերմանիայի կառավարության մտադրությանը՝ բանակցություններ սկսելու Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Դեբատների ընթացքում պատգամավորները քվեարկել են Գերմանիայի ֆինանսների նախարարության հայցով, որը թույլ է տալիս Եվրոպական կայունացման մեխանիզմի միջոցներից Հունաստանին ապահովել օգնությամբ և սկսել համապատասխան բանակցություններ։
Քվեարկությանը մասնակցած 598 պատգամավորներից 439-ը կողմ են արտահայտվել, 119-ը՝ դեմ, 40-ը ձեռնպահ են մնացել։