Քաղաքական 

Արտավազդ Փելեշյանի ներկայությամբ ցուցադրվեցին նրա երկու ֆիլմերը

«Ոսկե Ծիրան 2015» կինոփառատոնի շրջանակներում այսօր «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի երկու ֆիլմերը:

«Մենքը» և «Բնիկները» ֆիլմերի ցուցադրմանը ներկա էր անձամբ ռեժիսորը, ով ողջունեց ներկաներին.

«Երկու ֆիլմ ենք նայելու, որոնք նկարահանվել են մոտ 50 տարի առաջ՝ «Մենքը» եւ «Բնիկները»:  Ինչու եմ այս երկու ֆիլմը միասին ցուցադրում, որովհետեւ «Մենքի» ժամանակ Երեւանում ես նկարեցի նաեւ«Բնիկները», ցուցադրեցի ստուդիայի տնօրենին, եւ նա զարմանքով մի բան ասաց ինձ՝ ուզում ես ինձ գործից հանեն: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու պետք է աշխատանքից հանեին նրան: Ես ստիպված էի Մոսկվայի պետկինոյին ասել այդ ֆիլմի մասին, եւ նրանք առաջարկեցին «Բելառուս ֆիլմում» նկարահնել: Բոլոր նյութերը նկարահանվել են Հայաստանում եւ Մոսկվայում, շատ քիչ պատկեներ են օգագործված Բելառուսում, եւ այդպես այդ ֆիլմերըը, նկարահանվելով այստեղ եւ Մոսկվակում, դարձան Բելառուսի սեփականությունը, բայց այդտեղի տնօրենին չազատեցին աշխատանքից: Նայեք այդ ֆիլմերը»:

Նույն շարքից