Հայաստան Միջազգային Քաղաքական 

Նալբանդյանը և Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը

RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքը, տեղեկացնում է, որ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Համաձայն այդ հաղորդագրության` նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և երկկողմանի և միջազգային թեմաներ:

Ավելի վաղ Լավրովը Մոսկվայում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ և ասել , որ եկել է ԼՂ-ի խնդրի շուրջ բանակացություններն ինտենսիվացնելու ժամանակը:

Նույն շարքից