Քիչ առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցավ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ոտքի՛, Հայաստան» նոր նախաձեռնության հանրահավաքը:
Նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը հայտարարեց, որ «քրեաօլիգարխիկ համակարգը էլեկտրաէներգիայի մասին հարցը փակված համարելով՝ անցում է կատարում իբրև Սահմանադրության փոփոխություններին». «Ժամանակն է, որ համախմբվենք, որ էներգետիկ համակարգի հոշոտումը կանգնեցնենք այս իշխող իշխանություններից»:
Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը կարդաց նախաձեռնության կանոնադրությունը, որում ամրագրված է, որ շարժման գլխավոր նպատակներն են՝ պաշտպանել ՀՀ ժողովրդի քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային շահերը «քրեական օլիգարխիայի ոտնձգություններից», ՀՀ-ում վերականգնել սահմանադրական կարգը, ստեղծել երաշխիքներ ժողովրդի իշխանությունը պահելու համար: