Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արմատական Աջ սեկտոր կազմակերպության լիդեր ու Գերագույն Ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշը Մուկաչեւո բնակավայրում շրջապատված գրոհայիններին զենքը վայր դնելու հրաման չի արձակել:
Լրագրողների հարցին՝ ինչու գրոհայինները չեն հանձնվում, Յարոշը պատասխանել է, որ ներկա իրավիճակում չի կարող վստահ լինել նրանց անվտանգության համար, ուստի զենքը վայր դնելու հրաման չի արձակել:
Նրա խոսքերով, եթե իշխանությունները անցկացնեն օրինական, անկողմնակալ հետաքննություն, ապա ինքը միանշանակ կհամոզեր մարտկներին վայր դնել զենքերը:
Յարոշի տվյալներով, Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հրամանով որոշում է կայացվել լիկվիդացնել գրոհայիններին:
Հիշեցնենք, որ Աջ սեկտորը հայտարարել է, որ իշխանությունների քայլերը կարող են հանգեցնել հեղափոխության, ուստի երկրի բնակչության պահանջները չպետք է անտեսվեն ու լռության մատնվեն:
Բացի այդ Պորոշենկոն չի կարող հույսը դնել ազգայնական գումարտակների ու բանակի աջակցության վրա, որոնք ամեն պահ կարող են անցնել խռովարարների կողմը:
Ավելի վաղ, Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն: