Հասարակություն 

Նիգերիայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 13-ի

Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Դամատրու քաղաքում իրականացված ահաբեկչության հետեւանքով զոհվել է 13 մարդ:
Ավելի վաղ երկու պայթյուն էր հնչել բաց հրապարակում, որտեղ Ռամադան ամսի ծոմապահության ավարտի առթիվ հավատացյալ մահմեդականները աղոթք էին արել:

Վերջին՝ երրորդ պայթյունը հնչել էր մզկիթի մոտ:
Ներկայումս զոհվել է 13, վիրավորվել տասնյակ մարդիկ:
Ահաբեկչության պատասխանատվությունտ դեռեւս ոչ մի կազմակերպություն չի ստանձնել:

Սակայն ամենայն հավանականությամբ այն իրականացրել են Բոկո Հարամ արմատական կազմակերպության գրոհայինները, որոնք պարբերաբար դիմում են ահաբեկչությունների:

Նույն շարքից