Դոնբասի հակամարտությունն անհրաժեշտ է կարգավորել միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով:
Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, նշելով, որ Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու անհրաժեշտության հարցը դեռեւս չի քննարկվում:
Ավելի վաղ Ռադան Սահմանադրական դատարան էր ուղարկել երկրր սահմանադրական փոփոխությունների ծրագրի նախագիծը, ինչից հետո պատգամավորները իրավունք էին ստանում քննարկել ու հավանություն տալ փաթեթին:
Հիշեցնենք, որ 2014թ.-ի փետրվարին Լուգանսկի ու Դոնեցկի շրջանները հայտարարեցին հանրապետության կազմավորման մասին: Իսկ մայիսին հանրաքվեից հետո նրանք հայտարարեցին իրեն սուվերեն կարգավիճակի մասին ու կազմավորեցին սեփական կառավարման մարմիններ: