Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի համոզմամբ աշխարը մեծ փողեր ու անմաստ ջանքեր է վատնում Հունաստանի համար, այնինչ անհրաժեշտ է ողջ ուշադրությունը սեւեռել Ուկրաինային:
Նրա խոսքերով, հույներին արդեն տրամադրվել է 300 միլիարդ եվրո, այնինչ Ուկրաինային անհրաժեշտ է ընդամենը 25 միլիոն:
Մի խոսքով Յացենյուկը հասկացրել է, որ Հունաստանի առաջադրած պայմաններն անընդունելի են, քանի որ չեն խթանում կոշտ բարեփոխումներ իրագործմանը: