Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնբասի հակամարտությունը հնարավոր է լուծել միայն խաղաղ բանակցային գործընթացի ու մինսկյան հանաձայնագրերի իրագործման դեպքում:
Այս մասին հայտնել է ԵԱՀԿ նախագահ ու Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը, նշելով, որ անհրաժեշտ է կարարել մինսկյան համաձայնագրերի բոլոր կետերը, ու միայն այդ դեպքում հնարվարոլ կլինի լուժել խնդիրը:
Նրա խոսքերով՝ հակամարտ կողմերը պետք է պատասխանատու լինեն իրենց գործողություններում ու չառաջնորդվեն միայն անձնական դիրքորոշումներով, այլ գործեն ամատեղ:
Դաչիչի համոզմամբ, հակամարտության գոտուց պետք է անհապա հետ քաշվի ծանր զինատեխնիկան ու պահպանվի հրադադարի ռեժիմը, ապահովվի ԵԱՀԿ դիտորդական առաքելության մուտքը ռազմաճակատի բոլոր հատվածներ, իսկ տեղական մարմինների ընտրություններն անցկացնել դիտորդների վերահսկողությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Ռադան մերժել էր Դոնբասին հատուկ կարգավիճակ տալու ու երկրի ֆեդերալիզացնելու տարբերակը՝ հայտարարելով, որ Ուկրաինան միասնական, ինքնիշխան պետություն է: