Հայաստան Քաղաքական գլխավոր 

Հրահանգված է առայժմ լռել

Մեր տեղեկություններով, օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ և նրան հրահանգել այնքան ժամանակ ԲՀԿ կարծիքը չարտահայտել սահմանադրական բարեփոխումների մասին, քանի դեռ իր շտաբի պետի պաշտոնը հաստատված չի:

Հովիկ Աբրահամյանը բացատրել է, որ եթե իրեն շտաբի պետ չնշանակեն, ապա ԲՀԿ-ն կհայտարարի, որ դեմ է սահմանադրական փոփոխություններին, եթե նշանակեն՝ ԲՀԿ դիրքորոշումը կլինի լղոզված և ոչ հստակ:

 
Նաիրային ասվել է, որ եթե լրագրողները հետաքրքրվեն, ապա ասել, որ սահմանադրական բարեփոխումների փաթեթն առայժմ ուսումնասիրվում է, և ԲՀԿ-ն իր տեսակետը կհայտնի ավելի ուշ:

Նույն շարքից