Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ հիասթափված է 1933թ. կադրերի հրապարակումից։ Այդ տեսանյութում երևում է, թե ինչպես է Բրիտանիայի ապագա թագուհի 7-ամյա Եղիսաբեթը՝ նացիստական ողջույնի ձևով ձեռքը վեր պարզել:
Այդ կադրերը հրապարակել է Sun պարբերականը։ Տեսագրության մեջ Եղիսաբեթը իր մոր, քրոջ և մորեղբոր հետ է:

