Հասարակություն 

Սպասվում է ցուրտ եղանակ. ձյուն,մերկասառույց , բուք

Նոյեմբերի 29-ից երեկոյան ժամերին և 30-ի գիշերը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքի, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝ նոյեմբերի 30-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, քամին արևմտյան` 5-10մ/վրկ, 30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում` նոյեմբերի 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ, դեկտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նույն շարքից